ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում մայիսի 26-27-ը կայացած Nostalgia – Faces And Places ամենամյա

ցուցահանդես-վաճառքին մասնակցել է սիրիահայ լուսանկարիչ Հոփիկ Խաչատուրյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Փարիզում բնակվող մեր հայրենակցուհին, ով ծնվել և մեծացել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Նա, ինչպես նաև Փարիզում բնակվող այլ հայեր, մասնակցել են ցուցահանդեսին և մեծ բավականություն ստացել:

Աղբյուրի տեղեկացմամբ, Հոփիկ Խաչատուրյանի բոլոր լուսանկարներն իրենց վերնագրերն ունեին: Ցուցահանդեսին իրենց լուսանկարներն էին ներկայացրել 85 մասնակիցներ, որոնց թվում միակ հայը Հոփիկ Խաչատուրյանն էր:

Լուսանկարիչը, ցավոք, չի կարողացել ներկա լինել ցուցահանդեսին` վիզայի մերժման պատճառով:

Հոփիկ Խաչատուրյանը ծնունդով Սիրիայի Ղամիշլի քաղաքից է: Լուսանկարել սկսել է փոքր տարիքից: Նա իր տաղանդը ժառանգել է Ղամիշլիում հայտնի լուսանկարիչ Տիգրան Խաչատուրյանից: