ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը մայիսի 15-ին ներկա է գտնվել Սիրիայի շտապօգնության և վերականգնման հանձնաժողովի նիստին, որին մասնակցել են համայնքի հոգևոր առաջնորդները, ավանդական կուսակցությունների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվել են Հալեպի հայ համայքնի առջև ծառացած մի շարք խնդիրներ, ինչպես նաև դրանց լուծման գործում ՀՀ գլխավոր հյուպատոսության և շտապօգնության մարմնի համագործակցության հնարավորությունները:
Մայիսի 16-ին ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գերապայծառ Տեր Պետրոս արքեպիսկոպոս Միրաթեանի հետ: