yerkirmedia.am – Հալեպի հայաշատ շրջանները՝ Նոր Գյուղ, Վիլլաներ եւ այլ թաղամասեր, երեկ դարձյալ արկերի եւ հրթիռների թիրախ են դարձել. տեղեկացնում է “Բերիո լուրերի” ֆեյսբուքյան էջը:
Ինքնաշեն մի հրթիռ ընկել է Կարեն Եփփե ազգային ճեմարանի մերձակա տարածքում: Վրավորվել է երկու հայ՝ մեկը պատանի, մյուսը՝ մեծահասակ:
Հրթիռը նաեւ նյութական մեծ վնասներ է հասցրել՝ քարուքանդ անելով բնակարաններն ու ամբողջ փողոցը: Եվս երկու արկ ընկել է Նոր Գյուղի մզկիթի մոտակա փողոցներից մեկում, իսկ երկրորդը հարվածել է ազգային Զավարյան վարժարանին, սակայն, բարեբախտաբար, երկուսն էլ չեն պայթել: