panorama.am – Լաթաքիայում գտնվող հայ ընտանիքները շարունակում են պատսպարվել եկեղեցում: Այս մասին այսօր լրագրողների հետ տեսակապով զրույցի ժամանակ հայտնեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը:

«Անօթևան մնացած մոտ 150 ընտանիք շարունակում է պատսպարվել Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում, ովքեր այնտեղ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են ստանում»,- նշեց Կարո Մանճիկյանը:

Նա նաև հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ հարևան թուրքական գյուղերում վաճառում են քեսաբցիներից թալանված ունեցվածքը. «Սահմանից այն կողմ մենք ունենք հավատարիմ բարեկամներ, ովքեր տեղեկացրին, որ սահմանի մյուս կողմում շուկաներում վաճառվում են մեզանից թալանած կահկարասին»: