lragir.am – Քեսաբը Թուրքիային միացնելու ծրագիրն արդեն ակտուալ չէ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոնի Ինչու ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն մեղադրում Թուրքիային, Քեսաբի համար ՄԱԿ ԱԽ անդամների մեծ մասը բարձրացրել է Քեսաբի հարցը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սերժ Թանկյանի կոչը Քեսաբի դեպքերի վերաբերյալ

Սիրիայի Քեսաբ քաղաքի ավելի քան 1500 ընտանիք գրանցվել է որպես հարկադիր գաղթյալներ Լաթաքիայում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, գրում է tert.am-ը: Վերջինիս խոսքով՝ փախստականներին անհրաժեշտ հումանիտար օգնություն է հատկացվում:

«ՄԱԿ-ը երկու առաքելություն է իրականացրել Լաթաքիայում՝ Քեսաբի բնակչության գաղթի սկզբից ի վեր: Շուրջ 1550 ընտանիք Քեսաբից գրանցվել է որպես հարկադիր տեղահանված անձ, ովքեր օգնություն կստանան», – նշվում է Հաքի հայտարարության մեջ:

Նա նաև ընդգծել է, որ Քեսաբի շրջանը, որը մեծապես բնակեցված է հայերով, շարունակում է ռազմական գործողությունների ասպարեզ հանդիսանալ: «Այնտեղ ոչ մի առաքելություն չի ուղարկվել», – գրել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով, որ բնակչության մեծ մասն ապաստան է գտել Լաթաքիայում: