yerkirmedia.am – Հալեպի ու սիրիական հայաշատ մի շարք համայնքների հրթիռակոծությունը շարունակվում է այս օրերին: Մեկ օրվա ընթացքում ավելի քան 70 հրթիռ է ընկել այս շրջանում:

Այս անգամ թիրախը Նոր Գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ շրջակա շենքերի տանիքներն են եղել: Կան վիրավորներ, որոնցից երեքը հայ են:
Հրթիռակոծվել է նաեւ հայաշատ Սուլեյմանիե շրջանը: Վերջին երկու օրերի պայթյունների հետեւանքով, բարեբախտաբար, այստեղ կորուստները նյութական են: Ինչպես հայտնում է “Բերիո Նյուզը”, հայկական շատ թաղամասեր ավերակների են վերածվել:

Անցնող մի քանի օրերին Հալեպում Սիրիայի բանակի եւ ապստմաբների միջեւ կատաղի մարտեր են ընթանում: Հակառակորդի թիրախը հիմնականում հայաշատ բնակավայրերն են: