ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական լրատվամիջոցներն անդրադարձել են Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին, հայերի տեղահանումներին, Լաթաքիայում հաստատված քեսաբահայերի խնդիրներին ու իրենց ռեպորտաժներում անդրադարձ կատարում նաեւ 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սիրիացի լրագրողները մարտի 26-ին եղել են Լաթաքիայում, մասնակցել այնտեղ հանգրվանած քեսաբահայերի հետ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հանդիպմանը: Տեսանյութում քեսաբահայերը պատմում են` ինչպես են հեռացել իրենց բնակավայրերից: Կատարված իրադարձությունները բոլորը կապում են ցեղասպանության հետ, մի տարբերությամբ, որ այսօր նույն ոճիրն իրագործում է Էրդողանի կառավարությունը: Բոլոր հուսով են, որ կվերդառնան իրնեց տները և կշենացնեն Քեսաբը:

Հայաստանի պատգամավորները` Լեւոն Մարտիրոսյանը եւ Սամվել Ֆարմանյանը, Սիրիական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել են, որ Քեսաբում տեղի ունեցածը կարելի է զուգադրել Հայոց ցեղասպանության հետ՝ ավելացնելով, որ Հայաստանը ցանականում է, որ Սիրիայում վերահաստատվի խաղաղությունը և անվտանգությունը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքիվրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ ենհաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավելապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածինեկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտպարագաներով և սննդով: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, ՆաիրաԿարապետյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լևոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա`տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբքաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը: