tert.am – Մեկուկես տարի փակ մնալուց հետո, այսօր Հալեպի օդանավակայանում Դամասկոսից ժամանած առաջին օդանավն է վայրէջք կատարել։

Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, օդանավակայանը փակված էր ճանապարհի անապահով լինելու պատճառով։

Սիրիայի կառավարական զորքն ամիսներ շարունակ ծանր մարտեր էր մղում Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը զինյալ խմբավորումներից ազատելու համար։

Այսօր արդեն օդանավակայանն ու դրա շրջակայքն ապահով և կայուն շրջան է հայտարարվել։