Սիրիայի Հալեպ քաղաքում երկու օր է՝ առատ անձրև է տեղում։ Կենցաղային իմաստով՝ որոշ թաղամասերում էլեկտրականությունը ժամերով անջատվում է, և 12 ժամվա ընթացքում լավագույն դեպքում 2 ժամ է լինում։ Այս մասին գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Անցնող օրերին թեև քաղաքում դադարել են ռազմական զարգացումները, սակայն որոշ արվարձաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Հայկական վարժարաններում դասավանդումը շարունակվում է, աշակերտները դժվարին պայմաններում անում են հնարավորը կիսամյակային քննություններն ավարտելու համար։
Պատերազմի վատթարագույն պայմաններում հալեպահայը շարունակում է իր կյանքը՝ ընտելացած իր առօրյային։
Զգուշությամբ, բայց աննահանջ եռանդով ազգային, եկեղեցական, կրթական կյանքի կողքին շարունակվում է համայնքի մշակութային կյանքը։
Նոր տարվա նախաշեմին, կյանքին սպառնացող վտանգից բացի, գերակշռող է մնում նաև կենցաղային ճգնաժամը։