yerkirmedia.am -Այսօր հրթիռակոծվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ շրջանները: Սիրիայի մեր թղթակիցները ճշգրտում են նախօրոք իրենց փոխանցած լուրը, որ հրթիռներից մեկն ընկել է Սուրբ Սարգիս եկեղեցու եւ հայկական Թարգմանչաց վարժարանի հարակից տարածքում կայանված ավտոբուսի վրա:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են ավտեբուսի վարորդը եւ վարժարանի 4 աշակերտ, որոնցից 2-ը՝ հայ:
Զոհվածներից մեկը 6-ամյա Հովհաննես Աթոքանյանն է: Մյուսի ինքնությունը դեռ ճշտվում է: Եւս 8 հայեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ հոսպիտալացվել:
Տեղեկացնենք նաեւ, որ այսօր հրթիռներ են ընկել նաեւ հույն ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Խաչ ու Սուրբ Հովհաննես եղեկեցիների տարածքում: