yerkir.am – Հոկտեմբերի 26-ին Բոստոնի Վաթըրթաունի արվարձանում գտնվող «Բաբգէն Սյունի» ակումբում տեղի է ունեցել ՀՕՄ-ի Միջ-վարչական ժողով՝ Կանադայի, ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների Շրջանային վարչությունների մասնակցությամբ։

Ժողովը հիմնականում քննել է`

Ախուրյանի ՀՕՄ-ի Մոր և Մանկան Առողջապահական Կենտրոնի, Արցախի ՀՕՄ-ի «Սոսե» Մանկապարտեզների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման ձեռնարկների, ՄԱԿ-ի գործունեության, Ռազմավարական Ծրագրում, Սիրիահայության օժանդակությանը վերաբերվող ծրագրերը, ինչպես նաև ուղեկից եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների հարցեր:

Ժողովի ընթացքին, համացանցի միջոցով կապ է հաստատվել Հալեպի ՀՕՄ-ի ԿՎ անդամ Զեփյուռ Րէսյանի հետ, ով ժողովականներին զեկուցել է Սիրիայում տիրող իրավիճակի, նոր մարտահրավերների և կենցաղային դժվարությունների մասին:

ՀՕՄ-ի Միջվարչական ժողովին ներկա է եղել Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: