tert.am – Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Մարկ Անդրեի Կալինինը, ՀՀ սփռյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արևելահայերենի և ռուսերենի ուսուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի անդամներ և այլք:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ արդեն դասընթացների նպատակով ներգրավել է արևելահայերենի 53 և ռուսերենի 60 սիրիահայ մասնակիցների՝ առանց տարիքային սահմանափակման:

Ծրագրի բովանդակային մասն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, ֆինանսավորումն ապահովում է UNHCR-ը:

Հետագայում նախատեսվում է կազմակերպել նաև անգլերենի դասընթացներ 200 սիրիահայերի համար: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: