yerkirmedia.am – Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Տար Ալ Սալամ միջնակարգ դպրոցի մերձակայքում հոկտեմբերի 12 -ին ռումբ է ընկել, որի հետեւանքով զոհվել է դամասկոսահայ Նշան Մելիքյանը:
Մեկ շաբաթ է, ինչ ռմբակոծությունը չի դադարում Դամասկոսի Ջարամանա հայտաշատ թաղամասում. հայազգի զոհեր եւ վիրավորներ չկան:
Իսկ հոկտեմբեր 13-ի երեկոյան երկու պայթյուն է տեղի ունեցել Օմայան հրապարակում՝ հեռուստատեսության շենքի մերձակայքում: Ըստ Սիրական լրատվամիջոցների, հայտարարվել է, որ երկու ականապատ մեքենա է պայթել:
Միեւնույն ժամանակ, Սիրիայի “Սանա” գործակալությունը հաղորդում է, որ մեքենաները պայթեցրել են մահապարտ ահաբեկիչներ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 2 քաղաքացի, իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի շենքը վնասվել է: Օրվա ընթացքում արդեն Հալեպում ինտերնետային կապը վերականգնվել է եւ մեր գործընկերները վերսկսել են իրենց աշխատանքը