mfa.am -Հայաստանի Հանարպետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի վաթսունութերորդ նստաշրջանի Ընդհանուր քննարկման ընթացքում
Պարոն նախագահ,
Չնայած նրան, որ մեր մեծամասնությունը կիսում է այն գաղափարը, որ բռնության և ահաբեկչության վերացումը էական է խաղաղ, կայուն և բարգավաճ հասարակությունների հաստատման գործում, խաղաղությունը, կարծես, մնում է ոչ կայուն երևույթ աշխարհի շատ անկյուններում:
Հայաստանը մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով: Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռևս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ միասին նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատևման համար:
Հայաստանը ողջունում է երեկ Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված 2118 բանաձևը՝ հիմնված Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնության վրա, որը կարող է բերել Սիրայում քիմիական զենքի ոչնչացմանը և դրա օգտագործման բացառմանը ու ճանապարհ բացել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ վերջ դնելով Սիրիայի ժողովրդի տառապանքներին:
Ելույթն ամբողջությամբ կարդացեք` http://mfa.am/hy/speeches/item/2013/09/28/statement_un/
28.09.201