ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ խմբավորումների կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա հուլիսի 23-ին գնդակոծվել են Հալեպ-Բեյրութ ուղեւորվող երկու ավտոբուսներ: Դրանց մեջ եղել են շատ հալեպահայեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, կան զոհեր եւ վիրավորվեր: Տվյալները ճշտվում են:
Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ մոտ հինգ տասնյակ հայեր: Փախստականների թիվը 1,5 միլիոն է: