news.am -2013 թվականի առաջին հինգ ամիսներին ՓՄՁ Զարգացման Ազգային Կենտրոնը 31 սիրիահայ սկսնակ գործարարների տրամադրել է (կամ ընթացքում է) ավելի քան 137 մլն դրամի երաշխավորություններ:

Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից տրամադրվել է մոտ 300 մլն դրամի երաշխավորություն:

ՓՄՁ ԶԱԿ-ի միասնական դրամագլխի միջոցների ազատ մնացորդը 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմել է մոտ 51 մլն դրամ, ինչը թույլ չի տալիս ապահովել «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագրի բնականոն ընթացքը եւ շարունակականությունը: Ծրագրի իրականացման արդյունքում արդեն իսկ ստացվել է ֆինանսական աջակցության 105 հայտ (մոտ 300 մլն դրամ գումարի),

Ելնելով վերոգրյալից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է վերը նշված դրամագլխի համալրման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին մեկ տարի ժամկետով տրամադրել 200 մլն դրամ բյուջետային վարկ՝ հետագայում այն Ասիական Զարգացման Բանկի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրվելիք միջոցներից նվազեցնելու պայմանով:

Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում: