news.am – Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին, այսօր՝ հուլիսի 10-ին, հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ու ներկայացրել Սիրիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում իր երկիրը կհաղթահարի ճգնաժամը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, որից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը:
Նա հույս է հայտնել, որ սիրիացի ժողովրդի ողջախոհությունը կհանգեցնի ճգնաժամի հանգուցալուծմանը եւ Սիրիայում կհաստատվի խաղաղություն, ներքաղաքական կայունություն եւ հասարակական համերաշխություն: