yerkirmedia.am – Դեռ նախօրեին, երբ հաղորդում էինք հալեպահայ համայնքի կրթական հաջողությունների մասին, այդ քաղաքում շարունակում էր տիրել լարված մթնոլորտ։ Հատկապես դժվարին կացություն է տիրում առօրյա խնդիրների լուծման, պարենամթերքի ապահովման գործում։ Պարզապես, հակառակ այդ ամենի, հալեպահայությունը շարունակում է կառչած մնալ իր ավանդույթներին։
Այսօր ուժգնանում է ահազանգը, որ սիրիական երբեմնի տնտեսական մայրաքաղաքը հայտնվում է սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, վառելիքի պաշարման մեջ։
Հալեպի վիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ։ Ֆիզիկական վտանգին այժմ ավելացել է նաեւ կենցաղային վտանգը: Թեեւ այս խնդիրը կար նաեւ նախորդ մի քանի ամիսներում, սակայն այժմ, երբ քաղաքը հայտնվել է շրջափակման մեջ, խնդիրը սաստկացել է:
Այսօրվա դրությամբ Սիրիայի նահանգներից դեպ Հալեպ ելք ու մուտքը փակ է:
Սննդի հարցում ամենամեծ խնդիրն ալյուր ձեռք բերելն է, փակ են գրեթե բոլոր հացի փռերը:
Բենզինը ևս խնդիր է դարձել. այն գրեթե հնարավոր չէ ձեռք բերել, իսկ լինելու դեպքում էլ՝ տասնապատիկ թանկ է:
Մյուս խնդիրը բժիշկների հարցն է: Բժիշկների հիմնական մասն այսօր գտնվում է երկրից դուրս, իսկ շտապօգնության աշխատանքները կանգնած են՝ նյութական պայմաններից ելնելով:
Հալէպի քաղաքի ապահովական վիճակը կը մնայ մտահոգիչ£ Ֆիզիքական վտանգին վրայ քանի մը օրէ ի վեր աւելցան նաեւ կեցաղային վտանգնրը£ Այս խնդիրները անցնող քանի մը ամիսներուն կային, սակայն այս օրերուն սաստկացան երբ Հալէպ քաղաքի միակ մուտքըª ապրանքատեսակներ մատակարարուելու կամ դուրս հանելու փակուեցաւ։
Այսօրուան կացութեամբ Սուրիոյ նահանգներէն դէպի Հալէպ մուտք կամ ելք կարելի չէ կատարել։
Կենցաղային կարիքներէն հիմնական երեք՝ սննդեղէն, քարիւղ, դեղօրայք մասամբ կարել ի չէ ապահովել, իսկ կարելիութեան պարագային ահաւոր սուղ են գիները։
Սննդեղէնի պարագային գլխաւորաբար ալիւրի դժուարութիւն ունինք, այսօր մեր շրջաններուն մէջ փուռերը համարեա փակ են։
Պէնզին դժուար կը ճարուի, իսկ ճարուելու պարագային դարձեալ սովորական գինէն տասնապատիկ բարձր է սակագինը, այս պատճառով քաղաքին մէջ ներքին երթեւեկութիւնն ալ մեծապէս թեթեւցած է։
Այլ դժուարութիւն է բժիշկներու, մանաւանդ մասնագէտ բժիշկներու հարցը, որովհետեւ մեծաթիւ բժիշկներ այսօր երկրէն դուրս են։
Շտապ օգնութեան աշխատանքները կը շարունակուին ահաւոր դժուար պայմաններու մէջ, մանաւանդ նիւթական իմաստով։ Նշեմ նաեւ որ տեղական թղթադրամի արժէքը վտանգի սահմանները անցած է։