Ամսական արխիւ: March 2016

Հալեպում հրթիռակոծման հետեւանքով հայ կին է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները մարտի 18-ին` կեսօրից հետո, խախտել են հրադադարի ռեժիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթից, հրթիռակոծել են Նոր Գյուղի շրջանը (Սահաթ Բեժո), որի հետևանքով զոհվել է 1955 թվականին ծնված Նվարդ Ֆուրունջյան-Ասատուրյանը, վիրավորվել են…

Հալեպի ՍԴՀԿ վարիչ մարմինն առաջադրել է Շահե Մինասյանի թեկնածությունը

panorama.am – Սիրիայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմինն առաջադրել է Շահե Մինասյանի թեկնածությունը: Այս մասին գրում է «Արևելք»-ը: Շ. Մինասյանը ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմնի անդամ է: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, առաջիկա ընտրություններում Հալեպից խորհրդարանում հայերին հատկացված տեղերի համար…

Սիրիահայ համայնքում միանշանակ չեն ընդունում ռուսական զորքի դուրսբերման որոշումը

azatutyun.am – Սիրիայի հայկական համայնքում միանշանակ չեն ընդունում ռուսական զորքի դուրսբերման որոշումը՝ կասկած հայտնելով, թե Ասադի իշխանության փոփոխությունը դրական ազդեցություն կունենա իրենց վրա։ «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ հայկական համայնքում կիսում են պաշտոնական տեսակետն…

Սիրիայում ավելի քան 100 հազար հայերից մնացել են մոտ 23 հազարը

azatutyun.am – Մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այդ երկրում ավելի քան 100 հազար հայ էր ապրում, այժմ մնացել է մոտ 23 հազար հայ: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը այդ մասին հայտնել է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Հարություն Սելիմյանը։ Նրա փոխանցմամբ՝…

Հալեպահայերը հույս ունեն, որ հրադադարի հաստատումից հետո համայնքը կվերականգնվի

azatutyun.am – Սիրիահայ համայնքում անհամբերությամբ են սպասում խաղաղության հաստատմանը, ուշադիր հետևում են հրադադարի համաձայնությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին: Օրերս Հալեպից Հայաստան եկած Րաֆֆի Ավետիսյանն ասում է՝ համայնքում հույս ունեն, որ հրադադարը վերջնական խաղաղության սկիզբ կդառնա, և անցած 5 տարիներին պատերազմի…

Հալէպի մէջ ջուրն ու ելեկտրականութիւնը հասանելի դարձան

Հալէպի մէջ այս օրերուն ծառայութեան ոլորտը նկատառելի բարելաւում արձանագրեց։ Ելեկտրականութիւնն ու ջուրը հասանելի դարձան Հալէպի բոլոր շրջաններուն, վառելանիւթը եւս։ Համացանցի ծառայութիւնը թէեւ կը բանի, սակայն դանդաղ է։ Ապահովական վիճակը եւս զինադուլի յայտարարման օրէն սկսեալ բարելաւուած է, հակառակ զինեալ ահաբեկիչներուն կողմէ…

Ոչ ոք չի ասել սիրիահայերին` եկեք, մենք ձեզ ամեն ինչ կտանք. մի խումբ սիրիահայեր

yerkir.am- Այսօր լրագրողները հանդիպում ունեցան մի խումբ սիրիահայերի հետ, քննարկեցինք նրանց խնդիրները: Նրանք նախ նշեցին, որ սիրիահայեր հայրենակիցներին օգնելու նպատակով բացվել է «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն, որը 15 օր է` գործում է եւ խորհրդատվությամբ կամ իրավաբանական ծառայություններով օգնում գործարար սիրիահայերին: Նպատակն…

Հալեպում սննդամթերքի սղություն չկա, վիճակը հանդարտ է, գրանցվում են ամուսնություններ, ծնունդներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում, սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքը հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: «Հալեպը սովորական աշխատանքային վիճակում է: Առայժմ, կենցաղային դժվարություններ կան:…