Ամսական արխիւ: November 2014

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը կօգնի սիրիահայերին

hayernaysor.am – Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը լրացուցիչ 40 հազար եվրոյի օգնություն է փոխանցել Սիրիայի հայերին: Այն հավաքվել է նվիրատվությունների արդյունքում, որի մասին կոչ էր արվել հունիսի 19-ին: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը` վկայակոչելով «Nouvelles d’Arménie»-ն: Բացի այդ, Ֆրանսիայի Հայկական…

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, բնակիչները պատրաստվում են ձմռան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում, մասնավորապես հայաշատ թաղամասերում իրավիճակն ավելի հանդարտ է, սակայն անկայուն վիճակը շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ կենցաղային և այլ դժվարությունները մշտապես առկա են: Ջրամատակարարման վերաբերյալ աղբյուրը տեղեկացրեց, որ ջուրը ոչ…

Հայ Օգնութեան Միութիւնը կը պարգեւատրուի՝ «Բերիոյ Հայոց Թեմի Ծառայութեան Շքանշան»ով

azator.gr – Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսեան Հիւսիսային Ամերիկա իր այցելութիւններուն ծիրէն ներս, Չորեքշաբթի, Հոկտեմբեր 22, 2014ին, ԱՄՆ Արեւելեան Թեմի Առաջնորդ՝ Օշական Արք. Չոլոյեանի ընկերակցութեամբ, Պոսթոնի մէջ այցելեց Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական գրասենեակը, ուր տեսակցութիւն…

Սիրիահայ գրողների գործերում արտահայտվում են վերջին շրջանի պատերազմական դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեծ ազդեցություն թողեցին սիրիահայ ստեղծագործողների վրա: Ստեղծվեցին դեպքերը ներկայացնող գործեր՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, այլ ստեղծագործություններ, որոնք արտահայտում են սիրիահայ ժողովրդի ցավը: Նոյեմբերի 5 -ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հանդիպում սիրիահայ…

Հալեպի հայաշատ Ջալաա շրջանը հրթիակոծման թիրախում է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է արձանագրում Հալեպում, զինված ահաբեկչական խմբավորումները թիրախ են դարձնում խաղաղ բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Նոյեմբերի 3-ի ուշ գիշերին Հալեպի հայաշատ Ջալաա թաղամասը հրթիռակոծությունների թիրախում է հայտնվել: Հրթիռակոծության…

«Սիրիահայերի Համար Աւան Կառուցելու Բոլոր Հարցերը Պետութիւնը Լուծել Է, Մնացածն Իրենց Որոշելիքն է». Հրանոյշ Յակոբեան

horizonweekly.ca -ԵՐԵՒԱՆ, «Թերթ».– Ազգային ժողովի«Հանրապետական» խմբակցութեան անդամ Հայկ Բաբուխանեանը Հայաստանի Ազգային ժողովի նիստին պետական պիւտճէ քննարկման ընթացքին Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին խնդրած է յստակացնել, որ եթէ Ուքրանիոյ հայերը կ՛ուզեն վերադառնալ Հայաստան, որո՞ւ պէտք է դիմեն: «Ուկրաինայից շատ հայեր նամակ են…

Սիրիայի հայ համայնքի դպրոցները շարունակում են գործել, թեև աշակերտների թիվը կիսով չափ կրճատվել է

tert.am – Սիրիայի համայնքի 50 տոկոսը դեռ երկրում է, որքան էլ զարմանալի է` դպրոցները գործում են, դասապրոցեսը նորմալ ընթանում է, թեև աշակերտների թվաքանակը 50 տոկոսով կրճատվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի» իրավաբան Նաիրա Եդիգարյանը`…