Ամսական արխիւ: April 2014

Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հաղորդվում է հայ զինվորի մահվան մասին

tert.am – Իրավիճակը Հալեպում վերջին շաբաթների ընթացքում դարձյալ լարվել է։ Գերլարված է վիճակը նաև Հալեպի շրջակայքում, որտեղ չափազանց թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև, տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։ Հալեպի հայաշատ շրջաններում թեև ծանր դեպքեր…

Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը

galatv – Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը: Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում…

ՔԵՍԱՊԻ ՄԷՋ ԿՐԱԿ ԵՒ ՍՈՒՐ

horizonweekly.ca – 30 Յուլիս 1909-ին, «Իվնինկ Նիուզ Սիտնի»-ն հրապարակած է յօդուած մը «Քեսապի մէջ կրակ եւ սուր՝ հայերու ջարդերու սարսռացուցիչ պատմութիւններ» խորագրով։ Աւետարանական դաշինքի քարտուղար Հ. Մարթին Կուչ ստացած է պատուելի Սթեֆըն Վան Ռ. Թրոուպրիճէն երկարաշունչ նամակ մը, որ զինեալ…

Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ-ից ակնկալում է աջակցություն Վաքըֆից քեսաբահայերի տեղափոխման հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի հրավերով ապրիլի 18-ին նախարարությունում էր Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը…

ՀԱԵ Հս. Ամերիկայի Արևմտյան թեմը 56 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հավատացյալների միջոցներով գոյացած 56 հազար դոլարի չափով գումարը արդեն փոխանցվել է սիրիահայության աջակցության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, բացի այդ, վերջերս նաև 10 հազար…

66,000 Տոլարի Օգնութիւն Սուրիահայութեան

Perio news/fb/ՊԸՐՊԵՆՔ.- Հիւսիսային Ամերիկայի Հայց. առաքելական եկեղեցւոյ Արեւմտեան թեմի հաւատացեալներուն միջոցներով գոյացած 56,000 տոլարի գումար մը արդէն իսկ փոխանցուած է ի նպաստ սուրիահայութեան, իսկ վերջերս 10,000 տոլարի փոխանցում մը եւս կատարուած է յատկապէս քեսապահայութեան համար: «Եղբայրական նոյն ոգիով պիտի շարունակենք…

Քեսաբի ահաբեկչությունները միանշանակ հովանավորվում են Թուրքիայի կողմից

news.am – Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ Քեսաբում հոգեբանական տեռոր է իրականացվում: Այս մասին ապրիլի 18-ին ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսում հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: Ըստ նրա`Քեսաբում ահաբեկչական գործողությունները միանշանակ հովանավորվում…

Լաթաքիայում «Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոն» է բացվել

news.am – Լաթաքիայում «Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոն» է բացվելԱպրիլ 17, 2014 | 20:12 Լաթաքիայում գործող «Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոնը» հայտարարությամբ է հանդես եկել` սիրիական ճգնաժամի զարգացման, ինչպես նաեւ Քեսաբի եւ տարհանման ենթարկված քեսաբահայերի անբարենպաստ վիճակի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում…

Պատերազմական վիճակ՝ Հալեպում

yerkir.am – Այսօր վաղ առավոտյան Հալեպը բոլորովին այլ կացության մեջ է հայտնվել` պատերազմական վիճակի. տեղեկացնում է ՀՅԴ մամլո դիվանը: Հայաբնակ մի շարք շրջաններում, օրինակ` Նոր Գյուղում եւ Սուլեյմանիեում համարյա ամայություն է: Հիմնական բախումները տեղի են ունենում Աղիոլ, Պապ Ալ Հատիտ…

Հալեպում հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպը դժվարին վիճակում է հայտնվել ապրիլի 17-ի վաղ առավոտից: Պատերազմական վիճակ է տիրում Հալեպի բազմաթիվ շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի լրատվական գրասենյակը, մինչև այժմ տեղեկություններ են ստացվել մեկ հայ վիրավորի մասին: Վիրավորը 1966թ. ծնված…