Լուրեր

Հալեպի մոտակայքում հայ երիտասարդ է առեւանգվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Ղամիշլի քաղաքից Հալեպ տանող ճանապարհին հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ Արմեն Ջուքջուքյանը Հալեպի մոտակայքում իջեցվել է ավտոբուսից եւ առեւանգվել: Ռեյիսյանի խոսքով` այժմ միջոցներ…

Հալեպում դիպուկահարի գնդակից հայ կին է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր Գյուղ թաղամասում նոյեմբերի 19-ին ազգային ճեմարանի մոտակայքում դիպուկահարի փամփուշտից միջին տարիքի հայ կին է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ Հալեպի հայկական Շտապ օգնության մարմնի…

Հալեպահայ ռեժիսորը ձերբակալվել է անօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի պետական անվտանգության գրասենյակը տեղեկացրել է, որ հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանն իր երկու ոչ հայ ընկերների հետ ձերբակալված են եւ գտնվում են իրենց մոտ: Նրանք ձերբակալվել են անօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո…

Հալեպում հանդարտ է, բայց պայքարը զինյալների դեմ թեժացել է թուրք-սիրիական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ թեպետ շարունակվում են, սակայն հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վերջին մի քանի օրերի…

Հալեպում բաժանել են «Օգնիր եղբորդ» նախաձեռնության՝ երրորդ հումանիտար օգնությունը

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի Կարմիր մահիկը նոյեմբերի 11-ին սկսել է բաժանել Հայաստանից ուղարկված երրորդ մարդասիրական օգնությունը: Սիրիացիներին տրվող օգնության տրամադրումն իրականացվում է Հալեպի կարմիր մահիկի, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի, ինչպես նաեւ Հալեպի շտապ օգնության մարմնի եւ Սիրիայում…

Փորձ է արվում արաբներին լարել հայերի դեմ

Երեկ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռը հասավ Հալեպ, որից հետո արաբական որոշ ԶԼՄ-ները սկսեցին հայտարարել, որ Հայաստանից օգնությունը ուղղարկվել է հալեպահայերին: Այդ մասին փաստել է նաեւ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: Եվ չնայած նրան, որ նախաձեռնության անդամները հենց առաջին…

Սիրիա օգնություն տեղափոխող երրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

HelpYourBrother «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ծրագրով ուղարկված մարդասիրական օգնության հերթական ինքնաթիռը Երեւանյան ժամանակով երկուսին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում: Մինչ այդ արդեն նախապես մշակված ուղերթի եւ պայմանավորվածությունների համաձայն, ինքնաթիռը Երեւանի ժամանակով 08:10-ին վայրեջք է կատարել Էրզրումի օդանավակայանում՝ անվտանգության նկատառումներով եւ ենթարկվել ստուգման:

Ստուգումը ընթացել է խիստ ռեժիմով եւ տեւել է մի քանի ժամ։ Թուրքական պատկան մարմինները փորձանմուշներ են վերցնում առաքված ապրանքներից։ Թուրքական լրատվամիջոցները շտապել են տեղեկություններ հրապարակել ինքնաթիռի վայրէջքի մասին, սակայն այս անգամ գրեթե բոլորը խուսափել են սենսացիոն տեղեկություններ հրապարակել, ինչպես պատահել էր նախորդ անգամ։ Նման միջադեպ տեղի էր ունեցել նաեւ հոկտեմբերի 15-ին առաջին՝ 15 տոննա կշռով ուղեբեռը Սիրիա ուղարկելու ժամանակ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թե հարկադիր, այլ պլանավորված, նախապես համաձայնեցված վայրէջք էր եղել: Ուղեբեռի զննությունից հետո հայկական ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ՝ մոտ 2 տոննա կշռող ուղեբեռն ուղարկվել էր Սիրիական ավիաուղիների միջոցով՝ շրջանցելով Թուրքիան: Այդ բեռը Հալեպ էր հասել Իրան-Իրաք օդային ճանապարհով: Ինչպես տեղեկացրեց նախաձեռնության համակարգող Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, բեռնատար «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը Հալեպ է տեղափոխել ընդհանուր ծավալով 13 տոննա բեռ, որը բացառապես սնունդ է։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, օդի սառնությունը, այս անգամ հնարավոր է եղել առաքել նաեւ չոր կաթ եւ պանիր։

Հալեպում ուղեբեռի տնօրինումը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Բերիո թեմի ազգային առաջնորդարանը, և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։

Եվրոպահայերը սիրիահայերին օժանադակություն ցուցաբերելու համար հանգանակել են 44 հազար եվրո

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի խորհուրդն ավարտել է սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված հանգանականության առաջին փուլը, որի արդյունքում հավաքվել է 44 հազար 135 եվրո: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակից, այս նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» մարդասիրական օժանդակության ծրագրի շրջանակներում է, որի…

«Օգնիր եղբորդ»-ը քաղաքական սահման չունի. սիրիահայերի աջակցության անհրաժեշտությունը համապետական հոգս է

Սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է առաքելությունը: Նախաձեռնության ներկայացուցիչները պարբերաբար կապի մեջ են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդի, սիրիահայ շտապօգնության մարմնի ներկայացուցիչների հետ պատերազմական գոտում իրենց գոյությունը պահպանող սիրիահայերի կարիքները հասկանալու նպատակով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա օգնության նոր խմբաքանակ ուղարկելու համար բանակցություններ է վարում

HelpYourBrother ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հերթական նոր խմբաքանակը ուղարկելու ուղղությամբ բանակցություններ է վարում տարբեր ավիաընկերությունների հետ:

«Նոր խմբաքանակ վաղը չենք կարող ուղարկել, քանի որ այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցում ենք, չեն աշխատում` կապված Բայրամի տոների հետ»,-հայտնեց Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սիրիա ուղարկվող օգնության ավելացմանը` Հովհաննիսյանը հայտնեց, որ «Լիքվոր» դեղագործական ձեռնարկությունը 0,5 տոննա դեղորայք է տրամադրել: Շուտով դրամական փոխանցում կլինի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատից: Ուրբաթ օրը պարենային օգնություն և տաք ծածկոցներ կտրամադրվեն նաև Հայաստանում հաստատված 100-ից ավելի սիրիահայ ընտանիքների: