ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին ամենամսյա ընտանեկան նպաստ տրամադրել՝ անկախ այս օգնության հատկացման համար պահանջվող պայմանների առկայությունից: Այս մասին Սփյուռքի նախարարությունում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Հայաստանի վարչապետի այս տարվա հունվարի…
Լուրեր
Կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
12/03/2013
Մարտի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ողջունեց գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ կարևորելով սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված նրանց համատեղ ջանքերն ու գործելու պատրաստակամությունը: Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի…
«Ազդակ»-ի Թղթակիցին Հաղորդած Տեղեկութիւնները` Պապ Շարքիի Պայթումներուն Մասին
12/03/2013
Երէկ Դամասկոսի մէջ «Ազդակ»-ի թղթակիցը հաղորդեց, որ վերջին օրերուն հակառակ Դամասկոսի կեդրոնին մէջ խաղաղ իրավիճակին բախումներ կ՛արձանագրուէին արուարձաններուն մէջ եւ կը լսուէին թնդանօթի հարուածներու ձայներ Տարէա, Տումա, Պարզէ եւ այլ շրջաններու մէջ: Երէկ մայրաքաղաքի հին հատուածի արեւելեան շրջանը ենթարկուեցաւ հրասանդի…
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը միշտ կը մնայ սուրիահայութեան կողքին
11/03/2013
ԱՆԹԻԼԻԱՍ – Կիրակի 10 Մարտ 2013, առաւօտեան Սուրբ եւ Անմահ Պատարագէն ետք, Վեհափառ Հայրապետը իր մօտ հրաւիրեց Լիբանան ժամանակաւորապէս հաստատուած Սուրիահայերէն խումբ մը: Վեհափառ Հայրապետը մօտէն հետաքրքրուեցաւ անոնց կեցութեան ու գործին, ինչպէս նաեւ զաւակներուն կրթական կեանքին առնչուած հարցերով: Ան հրաւիրեց…
Սիրիական Ռակկա քաղաքի հայությունը հեռացել է Հալեպ, Լաթաքիա եւ Ղամիշլի
11/03/2013
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանակից Ռակկա քաղաքում, որտեղ շուրջ մեկ շաբաթ առաջ հսկողություն են հաստատել ընդդիմադիրները, բախումները չեն դադարում, շարունակվում են նաեւ օդային ռմբակոծությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի մեր աղբյուրները: Այդ առիթով Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր…
Քննարկվում է սիրիահայերի համար թաղամասեր կառուցելու հարցը
08/03/2013
Սիրիայի պատերազմից Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար Սփյուռքի նախարարությունը մտադիր է երեք տարբեր քաղաքներում թաղամասեր կառուցել: Այս նախաձեռնությունը պատկանում է նախարար Հրանուշ Հակոբյանին, ով արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Աշտարակի, Վաղարշապատի եւ Մասիսի քաղաքապետերի հետ: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով…
Հալեպի հայկական թաղամասում տեղի ունեցած պայթյուններից մարդկային վնասներ չեն եղել
06/03/2013
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի տարբեր վայրերում մարտի 5-ի երեկոյան երեք պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ պայթյուններից մեկի հետեւանքով վնասվել է…
Հալեպում մեկ տարվա ընթացքում ինը տասնյակ հալեպահայ է առեւանգվել
05/03/2013
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայ շտապօգնության մարմնից ստացված տեղեկությունների համաձայն` Հալեպում շուրջ մեկ տարի շարունակվող բախումների եւ անկարգությունների հետեւանքով 90 հալեպահայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանց…
Հայաշատ Հալեպը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե շուրջօրյա հոսանքազրկված է
05/03/2013
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրականությունը հազվադեպ է լինում, օրվա մեծ մասը քաղաքը հոսանքազրկված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Շարունակվող բախումների մասին Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հայկական թաղամասերը…
Հալեպի ծայրամասում առեւանգված հայն ազատ է արձակվել
04/03/2013
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ երեք շաբաթ առաջ Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրից առեւանգված Գեւորգ Կարագուլյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրներից: Լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո:…