ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ – ՀԱԼԷՊ- Մանրամասնութիւններ՝ Քեսապի մէջ բռնարարգներու եւ վնասներու մասին

Քեսապ միշտ ալ խաղաղ աւան մը եղած է, անոր բնակիչները խաղաղասէր եղած են: Անոնք իրենց օրապահիկը կ՚ապահովէին հողագործութեամբ, եւ աւանդականի թեթեւ զբօսաշրջիկութեան գործերով: Քաղաքին մէջ զինուորական կեդրոնատեղիներ կամ նման անձնական կեդրոններ չկան, այդ բոլորը ծայրամասերուն վրայ կը գտնուին, հետեւաբար արդարացուցիչ…

Լրատուական Գրասենեակ – Հալէպ – Հալէպի մէջ հրթիռներու եւ հրասանդերու տարափը կը շարունակուի:

Այսօր՝ 24 Մարտ 2014ի, Ժամը 16:30ին, մօտաւորապէս կէս ժամուան մէջ Նոր Գիւղի շրջանին մէջ, ճշգրտօրէն Ս.Երրորդութիւն եկեղեցւոյ (որ ծանօթ է, որ Զուարթնոց եկեղեցի անունով) շրջակայքը եօթ հրթիռ եւ հրասանդ տեղաց: Անոնք ինկան բնակելի շէնքերու տանիքները եւ տուներու վրայ: Ինկած հրթիռներուն…

Լրատուական գրասենեակ – Հալէպ – Քեսաբի` մարտի 21-22-ը տեղի ունեցած դեպքերը. ականատեսների վկայություններ

20 Մարտի լոյս 21-ի գիշերը բռնկեցաւ Քեսապի թրքական սահմանը` ամբողջ երկարութեամբ: Թրքական տասը Պի.ԷՄ.Պէ. հատեցին թուրք-սուրիական սահմանը: Բազմաթիւ հրասայլեր նոյնպէս: Սկսան ուժգին յարձակում գործել սուրիական բանակի դիրքերուն վրայ: Կողմէն սկսան հարուածել յատկապէս Սեւ Աղբիւրի եւ Քեսապի բարձրունքի վրայ գտնուող սահմանային…

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջեւ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը եւ ՀՅԴ Երիտասարդական միությունը Քեսաբի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի…

Հ.Օ.Մ.ը կշարունակի օժանդակել սիրիահայությանը` տրամադրելով 125,000 ԱՄՆ $

Մարտի 20-24-ը Բոստոնում գումարվել է Հ.Օ.Մ.-ի Կենտրոնական Վարչության 22–րդ լիագումար նիստը, որտեղ կազմակերպական, մարդասիրական բազմաբնույթ օրակարգերի շարքին, կարեւորությամբ քննարկվել է Հայոց ցեղասպանության 100 ամեակի նշման միջոցառումները եւ Սիրիահայության օժանդակության ծրագիրները «Թրքական բացայայտ հովանաւորութեամբ զինեալներու Քէսապ ներթափանցման փորձին եւ անոր հետեւանք…

Քեսապ. 0 ժամ. տարահանում, ապաստանի եւ օժանդակութեան տրամադրում բայց նաեւ քարոզչաքաղաքական աշխտանք

arfd.info/hy/ – Քեսապի ուղղութեամբ երեք օրէ ի վեր իրականացուող ներթափանցման զինուորական գործողութիւնները, անկախ իրենց հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներէն աղիտալի հետեւանքներ կ՜ունենան տեղւոյն հայ ազգաբնակչութեան համար։ Պէտք է արձանագրել այստեղ, որ դէպի Քեսապ թրքական անցակէտերէ նախաձեռնուելիք նման թափանցման լայնածաւալ գործողութեան հաւանականութիւնը…

Ամբողջ հայությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի քեսաբահայության խնդիրը

yerkir.am – Շատ կարեւոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի’ Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման եւ զինուժի տրամադրման հանգամանքների վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը. Yerkir.am-ի…

Մամուլի հաղորդագրություն

Կը դատապարտենք Քեսապի վրայ, Թուրքիոյ ճամբով, վերջին օրերուն կատարուած յարձակողական գործողութիւնները։ Ամիսներէ ի վեր, մենք կը զգուշացնէինք միջազգային համայնքը, թէ Սուրիոյ մէջ կռուող այս օտար ծայրայեղական կռուողներ կը ներկայացնեն մեծագոյն վտանգը Սուրիոյ մէջ քրիստոնեայ փոքրամասնութեան համար։ Հայաբնակ Քեսապ աւանի եւ…

Քեսաբցի 250 հայեր տեղավորվել են Լաթաքիայի եկեղեցու սրահներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքի հայությունը, որը հաստատվել է Լաթաքիա քաղաքում, գտնվում է ապահով վիճակում` հայ եկեղեցու և հայկական բարեգործական միությունների աջակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քեսաբցի Վրեժ Գարամարտյանը: «Քեսաբի վերաբերյալ ցանկանում եմ տեղեկացնել, որ…

Թրքական Ուժերը Վար Առին Սուրիական Օդանաւ Մը. Բուռն Բախումները Կը Շարունակուին Քեսապի Եւ Անոր Շրջակայքին Մէջ

aztagdaily.com – Երէկ ուշ երեկոյեան Դամասկոսի մէջ «Ազդակ»-ի թղթակիցը հաղորդեց, որ դատապարտելով ընդդիմադիր զինեալ ճակատներուն կողմէ Լաթաքիոյ հիւսիսային արուարձանին վրայ կատարուած յարձակումը` Սուրիոյ արտաքին գործոց նախարարութեան աղբիւր մը յայտարարեց, որ անցնող ուրբաթ եւ շաբաթ օրերուն ընթացքին թրքական կառավարութիւնը սահմանային Քեսապի…