yerkir.am – Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախ է դարձել Հայ Ավետարանական «Բեթել» երկրորդական վարժարանը: Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռը պայթել է նախքան վարժարանի վրա ընկնելը, ապա ընկել է վերին հարկի դասարաններից մեկի վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Բարեբախտաբար, այդ ժամերին աշակերտները չեն եղել…
Ամսական արխիւ: October 2016
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել սիրիահայությանն աջակցելու հարցերով
10/10/2016
azatutyun.am – Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցելու հարցերով: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել…
Հայաստանից Սիրիա առաքված մարդասիրական օգնությունը կտրամադրվի կարիքավորներին` անկախ ազգությունից
08/10/2016
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին, որն էլ այդ օգնությունը կտրամադրի բոլոր կարիքավոր ընտանիքներին` անկախ նրանց ազգային պատկանելությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին…
Մարդ արարածն այլևս չի կարող Հալեպում ապրել. մի խումբ հալեպահայեր ժամանեցին Երևան
07/10/2016
tert.am – Մի խումբ սիրիահայեր այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում էին Դուբայի չվերթով Հայաստան մազապուրծ եղած հալեպահայերի 3 ընտանիքների: Արդեն Հայաստանում գտնվող ազգականների հետ ողջագուրվելուց հետո մանկահասակ երեխաներով ու մանկասայլակներով երևան ժամանած ընտանիքի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մերսի շատ…
Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարի ուղեկցությամբ այցելեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն
07/10/2016
hayernaysor.am – Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ: Պատվիրակության կազմում էին «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր, ԵՄ հարցերով խորհրդարանական ենթահանձնաժողովի…
Հալէպի Վէրքը Կը Շարունակէ Կոտտալ
07/10/2016
asbarez.com« – ԳԱՆՁԱՍԱՐ» Սուրիա 6րդ տարին ըլլալով կ՛ենթարկուի արտաքին ուժերու կողմէ ուղղորդուած ահաբեկչական պատերազմի: Այս պատերազմի ամէնէն սոսկալի բաժինը շուրջ 4 տարի է ի վեր տեղի կ՛ունենայ Հալէպի մէջ: Հալէպը ոչ միայն իր աշխարհագրական դիրքով եւ տնտեսական ազդու գործօն ըլլալու…
Հալեպի հայությունը, ինչպես ամբողջ ժողովուրդը, ահաբեկչական ալիքի դեմ գոյության պայքար է մղում. «Գանձասար» թերթի խմբագիր
06/10/2016
tert.am – Հալեպի հայկական «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան- Բողիկյանն իր վերջին խմբագրականում անդրադարձել է Հալեպում ծավալվող վերջին իրադարձություններին: Մեկնաբանելով Հալեպի շուրջ ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը՝ «Գանձասար»-ի խմբագիրը փորձել է պատասխանել մամուլում հայտնված և Հալեպի հայությանն ուղղված մի շարք մեղադրական…
Հատուկենտ հալեպահայեր են ցանկություն հայտնել՝ տեղափոխվելու Հայաստան. նախարար
06/10/2016
news.am – Հատուկենտ հալեպահայեր կան, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հալեպահայերն այս օրերին կամ մի թաղամասից համեմատաբար ավելի ապահով թաղամաս են տեղափոխվում, կամ դեպի ծովեզերյա քաղաքներ: Իհարկե, քաղաքների անունները չենք…
Աղօթք Եւ Բողոք
06/10/2016
asbarez.com- Սուրիոյ հայութեան օգնութիւն հասցնելու համար աշխատող համագաղութային մարմինը յառաջիկայ Երկուշաբթի, 10 Հոկտեմբերին, երեկոյեան ժամը 7ին, Արեւմտեան թեմի առաջնորդանիստ կառոյցէն ներս՝ «Գալայճեան» սրահին մէջ, ժողովրդային հաւաք մը պիտի կազմակերպէ՝ աղօթելու Հալէպի մէջ զոհուածներուն համար եւ բողոքելու քաղաքի բնակչութեան ենթարկուած անմարդկային…
Հալէպի Մէջ 3 Հայ Զոհ, 2 Վիրաւոր
06/10/2016
aztagdaily.com – «Գանձասար» կը հաղորդէ, թէ երէկ` չորեքշաբթի, 5 հոկտեմբեր 2016-ի յետմիջօրէին, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ շարունակեցին իրենց բարբարոսական արարքները` հրթիռակոծելով Հալէպի Նոր Գիւղ, Մոկամպօ եւ Մուհաֆազա շրջաններու խաղաղ բնակչութիւնը: Նոր Գիւղի հրթիռակոծման հետեւանքով զոհուեցան երկու հայորդիներ` Գասպար Շաթոյեան (1986-ի ծնունդ)…