«Օգնիր Եղբորդ»

«Օգնիր եղբորդ»- նախաձեռնությունը շարունակում է նյութապես եւ բարոյապես աջակցել սիրիահայերին

yerkir.am – «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայերին: «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տրամադրած տվյալների համաձայն` ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրն ամբողջացնելու…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը

yerkir.am – «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար: Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան են այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը

«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչել է տարվա լավագույն նախաձեռնություն: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ տարվա լավագույնը ճանաչվելը բոլորի նվիրումի արդյունքն է։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատացել…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ

HelpYourBrother «Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ:

Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին:

Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնն էլ օպտիկական ակնոցներ է տրամադրել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում այս օրերին պարեն տեսակավորող կամավորների փոխարեն հավաքվում են Սիրիայի օգնության խաչի տիկինները եւ արդեն նախապես կազմված ցուցակներով օգնություն բաժանում կարիքավոր սիրիահայերի: Աշխատանքները համակարգում է ՀՕՄ-ը: Այս անգամ արդեն սննդի փոխարեն ձմեռային հագուստ կբաժանեն ավելի քան 350 սիրիահայ երեխայի:

«Մեր սիրիահայ ընկերոջ կողմից երեխաների ձմեռային վերակուներ կբաժանվեն: Իհարկե, առաջիկայում նույնպես օգնություն կլինի»,- ասել է Խաչիկ Ճոզիկյանը:

Աշխատանք, բնակարան, կրթություն. այսպիսին են այսօր հայրենիքում ապրող ավելի քան 8000 սիրիահայերի հիմնական խնդիրները: Մեծ մասն արդեն համակերպվել է այս վիճակի հետ, փորձում է աշխատանք գտնել եւ մշտապես հաստատվել հայրենիքում: Մի մասն էլ սպասում է սահմանները բացվելուն, որ կրկին վերադառնա Հալեպ:

Չնայած դժվարություններին, այս ամիսների ընթացքում մի շատ կարեւոր եւ արժեքավոր երեւույթ նկատվեց, ասել է է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Ճոզիկյանը` սիրիահայության օգնության ձեռք մեկնեց ողջ հայությունը. «Տարբեր տեսակի օգնություն է լինում: Անգամ հեռավոր գյուղերից գալիս են, որ ինչ-որ կերպ օգնեն կարիքի մեջ գտնվող սիրիահայերին»:

«Արամ Մանուկյան» կենտրոնը մարդաշատ կլինի նաեւ հաջորդ շաբաթ: Նախաձեռնության անդամները այսքանով չեն սահմանափակվելու: Առաջիկայում պատրաստվում են նորից սնունդ եւ ձմեռային հագուստ բաժանել:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել խոշոր դրամական միջոցներով

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 2013թ.-ին ևս շարունակելու է աջակցել Սիրիայի բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Համազգային հիմնադրամի նախագահ, «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարը շարունակում է համալրվել նոր և խոշոր դրամական միջոցներով: Մենք այսուհետ փորձելու…

«Չեզոքություն՝ հանուն Սիրիայի հայերի անվտանգության»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանի համաձայն, Սիրիահայ համայնքի կարգավիճակն արգելեց նրան կողմնակալ հայացքներ ունենալ. առանձնահատկություն՝ որը պետք է միջազգային հանրային կարծիքը հասկանա։ Լոյս է տեսել France-Arménie ամսագրի 2013թ. հունվարի համարը, որը հիմնականում նվիրված է Սիրիահայ համայնքին։ Համարում ֆրանսերենով լույս է…

Սիրիահայերին գումարային օգնության հատկացումը ողջունելի է

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս անգամ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը սիրիահայերին կօգնի գումարով: Այս կապակցությամբ զրուցեցինք Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ: Վերջինս ասաց, որ այս որոշումը միանշանակ ի նպաստ սիրիահայերի է, և այսպիսով շատ…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը այժմ սիրիահայերին կօգնի տեղում գումար հատկացնելով

Սիրիահայերին օգնելու նպատակով ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից եւ կազմակերպոււթյուններից նվիրաբերվել է 41 մլն դրամ, 750 հազար ռուսական ռուբլի եւ շուրջ 31 մլն դրամի պարենամթերք: Այս մասին, այսօր, դեկտեմբերի 19-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ…